Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեռաշկու գործով ինձ երկու ամիս տնային կալանք են տվել, աչքս բորբոքված է»․ ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին

Սեպտեմբեր 09,2026 13:52 Share

ԱԺ ՔՊ խմբակցությունն ընդդիմադիր պատգամավոր Վրույր Այվազյանին չընտրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Վրույր Այվազյանի թեկնածությունն առաջադրել էր այս պաշտոնի համար։

Իր ելույթում Վրույր Այվազյանն ասաց․ «Տնտեսությունը երկրի հենասյուներից մեկն է։ Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է՝ հզոր տնտեսությամբ, ամուր հիմքերով, զարգացած գյուղատնտեսությամբ, սոցիալական աճով, անչափ գոհ ու պատրաստակամ հարկ վճարողներով։ Բայց երբ Հ1-ի Հայլուրն ավարտվում է, եւ տանից դուրս ես գալիս, առճակատվում ես մեկ այլ իրականության, որտեղ իրողություններն այլ են՝ աղքատության բարձր մակարդակ, սոցիալական խնդիրներ, անդադար տանջվող, բայց եկամուտ չունեցող գյուղացիներ։ Պատրաստակամ եմ թիմիս հետ միասին քաղաքական պայքար տանել ցանկացած նախագծի, գաղափարի դեմ, որը կսպասարկի ներքաղաքական, այլ ոչ թե համահայաստանյան շահը»։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ Վրույր Այվազյանը քաղաքական ելույթ ունեցավ։

Վոլոդյա Հակոբյան

ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը հարցրեց Վրույր Այվազյանին․ «Ձեր անուն-ազգանունը որոնեցի եւ երկու ուշագրավ տեղեկություններ հայտնի դարձան։ Մեկն այս վերջերս հավաքներին մասնակցելու կամ դրան մասնակցելուն հարկադրելու պատճառաբանությամբ ձեզ ձերբակալելու մասին տեղեկությունն էր։ Դա ճիշտ է, եթե ձերբակալել են, ի՞նչ ընթացք է ստացել այդ գործը»։ Մյուս գործը, ՔՊ-ականի խոսքով, համայնքային հողամասերի հետ է կապված։

Վրույր Այվազյանն ասաց, որ երկու քրեական գործերն էլ գտնվում են դատարանում։

«Երկրորդ գործը հայտնի է որպես «պեռաշկու գործ»։ Ի՞նչ ընթացք է եղել՝ ընթացքներից մեկը, օրինակ, հիմա իմ աչքը բորբոքված է։ Ինձ դրանով երկու ամիս տնային կալանք են տվել, այդ ընթացքում ես բժշկական օգնություն չեմ ստացել, այդ պատճառով հիմա աչքս վիրահատության ենթակա է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը քվեարկությունից հետո ասաց, որ Վրույր Այվազյանը շարունակում է մնալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է նոր թեկնածություն առաջադրել։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930