Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային

Սեպտեմբեր 12,2019 23:23 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային:

«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների և Լուսինյանների կենտրոնական կերպարներին:

Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության չափանիշներին համապատասխան՝ սկսած զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել