Լրահոս
Օրվա լրահոսը

Black Sabbath-ը հնարավոր է վերամիավորվի

Սեպտեմբեր 16,2019 13:55

Բրիտանացի հռչակավոր կիթառահար, Black Sabbath ռոք խմբի հիմնադիր Թոնի Այոմին չի բացառել, որ խումբը կարող է նորից վերամիավորվել:  Այս մասին երաժիշտը հայտարարել է սեպտեմբերի 5-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հնարավոր է, չգիտեմ,  1-2 անգամ, բայց այլևս չենք շրջագայի: Այն տարիքում ենք, որ թոշակի ենք անցել, բայց պատրաստվում ենք շարունակել նվագել… Եթե ինչ-որ բան էլ անենք, կարճատև կլինի»,-ասել է երաժիշտը:

2017թ. հանրահայտ խումբը Բիրմինգհեմում ավարտեց «THE END» խորագրով շրջագայությունը՝ ամփոփելով խմբի 49-ամյա գործունեությունը:

2012թ. Թոնի Այոմի մոտ ախտորոշվել էր  քաղցկեղ, այժմ նա ռեմիսիայի փուլում է, չի կարող երկարատև ճամփորդել:

 

Պատրաստեց՝ Հասմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30