Լրահոս
Օրվա լրահոսը

Led Zeppelin հանրահայտ ռոք խմբի մասին ֆիլմ կնկարահանվի. Ջիմի Փեյջ

Սեպտեմբեր 26,2019 23:35

The Queen խմբի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» (Bohemian Rhapsody), երաժիշտ Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող «Ռոքեթմեն» (Rocketman) ֆիլմերից հետո ռեժիսորները ցանկանում են նոր գունեղ ֆիլմ ստեղծել, այս անգամ Led Zeppelin աշխարհահռչակ խմբի մասին: Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, ֆիլմի ստեղծման մասին լուրերը հաստատել է խմբի կիթառահար Ջիմի Փեյջը:

Նրա խոսքով՝ այս թեմայով քննարկումներ եղել:  « Միշտ կան մարդիկ, որոնք փորձում են գումար վաստակել Led Zeppelin-ի հաշվին»,- հավելել է Փեյջը:

Միևնույն ժամանակ երաժիշտն այդքան էլ ոգևորված չէ ֆիլմի նկարահանման գաղափարով և չի մասնակցի նախագծին:  «Ի՞նչ կարիք կա ֆիլմ նկարահանելու: Լսե´ք ալբոմները, ինչ կա, այնտեղ է»,- ասել է  կիթառահարը:

Led Zeppelin խումբը ստեղծվել է 1968 թվականին Լոնդոնում և մինչ օրս համարվում է ժամանակի ամենահաջողակ, ազդեցիկ ռոք խմբերից մեկը:

 Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30