Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները կոչ են անում ՍԴ դատավորներին արկածախնդրությամբ չզբաղվել. «ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»

Հոկտեմբեր 04,2019 10:58

Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորով դիմեց ՍԴ անդամներին՝ ասելով, որ իրենց չպետք է նույնացնեն Հրայր Թովմասյանի հետ. «Չնույնացնեն իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվեն օրենքով, իրենց խղճով ու իրենց գիտելիքներով»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հավելեց. «Միանում եմ Ալեն Սիմոնյանին եւ կոչ անում ՍԴ անդամներին այս պատասխանատու պահին արկածախնդրությամբ չզբաղվել, ՍԴ նախագահի զավթված աթոռը պետք է վերադարձվի ժողովրդին»:

Կոչին միացավ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ ասելով. «Խնդրում եմ ՍԴ անդամ դատավորներին կայացնել անաչառ որոշում: Մենք այսօր քվեարկությամբ որոշումն ուղարկելու ենք ՍԴ եւ պահանջում ենք, որպեսզի ՍԴ անդամ դատավորները օրենքի ոգուն եւ տառին համապատասխան որոշում կայացնեն»:

Հիշեցնենք, որ քիչ անց փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն է որոշվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031