Լրահոս
Օրվա լրահոսը

Գարո Արմեն. «Մենք արդեն զգում ենք, որ սփյուռքի հայերը պետք է վերադառնան Հայաստան». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 09,2019 12:52

WCIT 2019 համաժողովի շրջանակում որպես բանախոս Հայաստան է ժամանել ամերիկահայ գիտնական, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր, գործարար Գարո Արմենը։

-Դուք ձեր աջակցությունն էիք հայտնել հեղափոխությանը։ Շուրջ մեկուկես տարի է անցել հեղափոխությունից։ Ձեզ համար նկատելի՞ են իշխանությունների իրականացրած փոփոխությունները։

-Հեղափոխության օրերին ես այստեղ էի։ Ես էլ էի մասնակցում։ Այղ ժամանակ հոդված գրեցի, որ պետք է խնդրել հին իշխանություններին՝ ընդունեն ժողովրդի պահանջներն ու հեռանան։ Իմ խոսքերին չհետեւեցին, բայց այդպես էլ եղավ՝ ամեն դեպքում։ Այն մեթոդները, որոնք մերժում էր ժողովուրդը, որոնք մերժում էր սփյուռքը… մենք արդեն զգում ենք, որ սփյուռքի հայերը պետք է վերադառնան Հայաստան։ Նրանց մի մասը որոշ ձեւով տեսել են Հայաստանում իրականացված փոփոխությունները եւ իրենք շատ գոհ են։ Սփյուռքում շատ հայեր կան, որոնք մեր երկրի կողքին չէին, որովհետեւ դժգոհ էին։ Հիմա մեր հույսն այն է, որ այդ հայերը կգան, կվերադառնան։ Ես վստահ եմ, որ մտքում բոլորն ավելի հպարտ են, ավելի շատ են հավատում։ Մեր ազգի ապագան հիմա ապահով է, որովհետեւ հույս կա, պոտենցիալ կա։ Մեր ժողովուրդը պետք է մասնակից դաոնա Հայաստանը վերագտնելու գործին։ Դա շատ կարեւոր է։

-Հաճախ է խոսվում սփյուռքից ներդրումների մասին։ Ի՞նչ եք կարծում՝ ներդրումների համար բավարա՞ր են պայմանները։

-Նոր իշխանությունը հիմա ղեկավարվում է ժողովրդի պահանջով։ Բոլորս հասկանում ենք, որ մեր լուրջ խնդիրների լուծումները 1-2 օրվա ընթացքում չեն լինելու, պետք է թե՛ սպասենք, թե՛ այդ սպասելուն զուգահեռ քրտնաջան աշխատենք։ Հույսս այն է, որ թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը, թե՛ Հայաստանի ժողովուրդը, թե՛ սփյուռքի ժողովուրդը եւ թե՛ մեր առաջնորդները՝ բոլորս միասին պետք է ներդաշնակ ձեւով աշխատենք, որ այդ քայլերն արագ անենք, որպեսզի Հայաստանը դրախտ դառնա։

-Հայաստանում կան նաեւ որոշակի շրջանակներ, որոնք, ամեն դեպքում, դժգոհ են ներկա իշխանություններից։ Դուք այս պահին դժգոհելու առիթ տեսնո՞ւմ եք։

-Այդ դժգոհությունն աշխարհի բոլոր անկյուններում էլ կա, դա նորմալ է։ Բայց մենք պետք է քաջալերենք, որ իրենք հասկանան փոփոխությունները պետք է արագ լինեն։ Չեմ առաջարկում, որ այդ արագը 10 տարի լինի, բայց 1 օրվա խնդիր չէ սա, ոչ էլ՝ 1 ամսվա։ Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը լուրջ ձեւով, մանրամասն մտածում են խնդիրների մասին։ Բայց կարիքի խնդիր կա։ Կարիքը կա թե՛ գաղափարական, թե՛ դրամական առումով, որպեսզի բոլոր ծրագրերն իրականացվեն։ Ես վստահ եմ, որ 1-2 տարվա ընթացքում փոփոխությունները կլինեն՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, ամեն առումով։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031