Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գամիշլիցիները այս ծանր օրերուն շրջանը չեն լքեր․ «Եռագույն»

Հոկտեմբեր 12,2019 21:30

Սուրիոյ մէջ տիրող պատերազմական իրավիճակէն առաջ, Գամիշլիի մէջ կը բնակէր մօտ 7000 հայ, այժմ այդ թիւը իջած է 2500-3000-ի (մօտ 450 ընտանիք), արտագաղթածներու մեծ մասը հասաւ եւրոպական երկիրներ, Գանատա եւ Ամերիկա, իսկ շատ փոքր մասը կայք հաստատեց Հայաստանի մէջ։

Այսօր, Գամիշլիի մէջ ապրող հայութիւնը ունի երկու կարգավիճակ՝ առաջինը համայնքը պահող, կառավարող, կազմակերպողներն են, եւ անոնց թիւը քիչ չէ, որովհետեւ Գամիշլիի մէջ կը շարունակեն գործել՝ պատանեկան, երիտասարդական, մշակութային, բարեգործական եւ կանանց շարք մը միութիւններ, ամենօրեայ դպրոցներու կողքին կը գործէ նաեւ կիրակնօրեայ դպրոցը։ Գամիշլին նաեւ նստավայրն է Բերիոյ թեմի Ճէզիրէի փոխանորդի, եւ անոր կից կը գործեն  բժշկական ու բարեսիրական հաստատութիւնները։ Հայ կաթոլիկներու շատ փոքրաթիւ համանյքը նոյնպէս ունի դպրոց եւ եկեղեցի։ Համայքային կեանքէն հեռու մնացած, եւ ներգրաւուածներու մէկ մասն ալ, եթէ հնարաւորութիւն կամ ցանկութիւն ունենար, մի քանի տարի առաջ Եւրոպա մեկնած պիտի ըլլար, շատերուն համար Եւրոպան իրենց տեղը չէ, իսկ Հայաստան տեղափոխուելու եւ արժանապատիւ կեանքով ապրելու հնարաւորութիւն չունին։

Գամիշլիցիները այս ծանր օրերուն շրջանը չեն լքեր, որովհետեւ անոնք իրենց մարդկային բարձր արժէքներով, ազգին նուիրուելու յատկութեամբ, եւ երկրին արժանաւոր քաղաքացիներ ըլլալով շատ բարի համբաւ ունին, այստեղ եւս հայերը ծանօթ են որպէս պայքարող ու քաջ ժողովուրդ, այստեղ հայու իսկական տեսակն է, հետեւաբար թուրքի յարձակման առաջին հրթիռակոծումէն ետք, անոնք անտէր չեն ձգեր տեղի կառոյցները եւ գետնին չեն հաւասարեցներ տարիներու ընթացքին կերտած իրենց դրական կերպարը։ Խաղաղ պայմաններու մէջ լքելը այլ է, պատերազմական իրավիճակէն երեխաները երկրէն հեռացնելը այլ է, եւ այս թէժ պահուն դարաւոր թշնամի թուրքին կրակոցներէն փախչիլը այլ բան է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031