Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանիստ գյուղում կանխվել է վենդետան․ Shamshyan.com

Հոկտեմբեր 13,2019 19:08

Քիչ առաջ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ (բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, օպերգծով տեղակալ Կարեն Հարությունյանի և ծառայության գծով տեղակալ Զորիկ Թազայանի գլխավորությամբ) և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչների (բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի գլխավորությամբ) Գեղանիստ գյուղի 1-ին փողոցում կանխեցին վենդետան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում քննչական փորձարարություն էր կատարվում, որտեղ սպանության կասկածանքով Արարատի մարզի ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Մասիսի ոստիկանություն ներկայացած 34-ամյա Արսեն Համբարձումյանը ներկայացնում էր, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի ունեցել սպանությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանության վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մարդ սպանելը դառել ա մի բաժակ ջուր խմել։ Հիմա, որ սպանվածի հարազատները գան ու վրեժխնդիր լինեն, ի՞նչ է, նրանց է՞լ են սպանելու։ Օրենքը պետք է գործի։ Մեզ մնա, հիմա էլ վենդետա կանենք։ Բայց դե բախտը բերել ա, որ ոստիկանական մի ամբողջ բանակ ա ստեղ։ Բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում»։

Ֆոտոլրագրողի հարցին, թե վենդետայով հարց չի լուծվի, թողեք՝ օրենքը գործի, նրանք պատասխանեցին. «Ի՞նչ է, նա օրենքո՞վ ջահել տղու գլուխը կերավ։ Երկուսն էլ մի գյուղից են, հիմա էդ 2 ընտանիքների մեջ պապական թշնամանք ա գնալու։ Էլի ենք ասում՝ եթե էսքան միլիցեք ու քննիչներ չլինեին, մենք ականատես էինք լինելու վրեժխնդրության»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031