Լրահոս
Օրվա լրահոսը

Վինոգրադովի արարքը կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Նոյեմբեր 13,2019 21:03

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վինոգրադովը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

«Խորը վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», – «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև նշել է, որ Ռուսաստանի համապատասխան մարմիններին կտեղեկացնեն Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզի մասին:

Հիշեցնենք՝ ինչպես հայտնում է infoteka24.ru-ն՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930