Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վենետիկի Ս. Ղազարը ողողուած (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2019 22:55

Երեքշաբթի 12 Նոյեմբեր 2019ի երեկոյեան ժամը 9-էն սկսեալ, մակընթացութեան նախատեսուած բարձրագոյն մակարդակը 40 սմ գերազանցելով, հարաւային ուժգին քամիի պատճառով Վենետիկի լճակի մակարդակը հասաւ 180 սմ։

Այսպիսի իրավիճակ տեղի չէր ունեցած 1966էն ի վեր։ Վենետիկի Ճուտեքքա շրջանի հարաւային քարափները ուժգին ալիքներու հարուածի տակ քանդուած են, նաւեր խորտակուած են, եւ աւանդական կոնտոլաները Ս. Մարկոսի հրապարակ հասած, ու քաղաքն ամբողջ ջուրով ողողուած։

Ս. Ղազար կղզին ալ զերծ չմնաց բնութեան այս աղէտէն։ Գետնայայրկի բոլոր սենեակները ողողուեցան լճակի տղմուտ ջուրով, քառանկիւնի խոտածածկը ջուրի տակ սուզուեցաւ։ Սեղանատունը եւս խուժեցին ջուրերու յորձանքները եւ դժբախտաբար եկեղեցին անգամ լեցուեցաւ կէս մեթր ջուրով որ հասաւ դաս եւ աւանդատուն, վնասելով որոշ եկեղեցական զգեստներ եւ ձռագործ զարդարանքներ եւ գորքեր։

Միայն վաղ առաւօտեան անդրադարձանք որ ամեհի ալիքներու հարուածներուն տակ, ամբողջ հարաւակողմը եզերող պարսպապատը քանդուած էր։ Այս տխուր համայնապատկերը հասաւ իր գագաթնակէտին վանքի ծովախորշին կայանած Արմենիա առագաստանաւի պատճառած վնասները տեսնելով. Առագաստանաւը ալիքներէն քշուած, ցռուկով քանդած էր պարիսպէն հատուած մը մինչեւ լայնքով բարձրանալու քարափին, փլցնելով ետեւի պարիսպը։

Մեր բոլոր հայրենակիցներուն եւ բարեկամներուն կ՚ուզենք ապահովցնել որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիւանը անվնաս մնացին Ամենասուրբ Կոյսին մայրախնամ հովանիին ներքոյ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930