Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահը վստահեցնում է. «Դիտորդները տեղում են, հետեւում են արդյունքների ամփոփմանը»

Դեկտեմբեր 08,2019 21:41

Դեկտեմբերի  8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին մի շարք համայնքներում: Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում են եղել եւ պատշաճ են իրականացրել դիտորդական առաքելությունը:

«Տարբեր տեղամասային ընտրական հանձնաժողովներում այդ կազմակերպություններից հավատարմագրված դիտորդներ եղել են: Մենք աշխատում ենք տարածքային հանձնաժողովերի հետ, համենայն դեպս առավոտվանից բոլոր տեղամասերում էլ եղել են դիտորդներ, հետեւել են ընթացքին: Հիմա էլ ներսում աշխատում են: Քիչ առաջ էլ զրուցեցի, տեղամասերի հիմնական մասերում դիտորդներն առկա են, իրենք այս պահին հետեւում են արդյունքների ամփոփմանը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031