Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ծաղկեպսակը դարձավ ձերբակալման պատճառ․ քիչ առաջ ձերբակալվեց գործարար Շեկոն

Դեկտեմբեր 10,2019 00:35

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ քիչ առաջ ձերբակալվել է գործարար Գարիկ Ուզունյանը՝ Շեկոն։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել էր ոստիկանություն իր ընկերոջը Անի թաղամասում գտնվող «Ջավախք» խանութի դիմաց ծեծի ենթարկելու համար։ Կարեն Սարուխանյանը որպես միջադեպի մասնակից մատնանշել էր գործարար Շեկոյի անունը։

Ծեծկռտուքի պատճառը եղել էր Կարեն Սարուխանյանի քննադատությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելու մասին, որն էլ, ըստ նրա, ծանր էին տարել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ Անի թաղամասի «Ջավախք» խանութի դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իր կողմից հանձնարարվել է ոստիկանության «Մուշ»-ի բաժնի աշխատակիցներին ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ հարուցել։

Դատախազը նշված քրեական գործով ձեռք բերված համապատասխան տվյալների հիման վրա ցուցում է տվել վարույթն իրականացնող հետաքննության մարմին՝ խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկին՝ Գարիկ Ուզունյանին նույն հոդվածի հատկանիշներով, այն է՝ խմբի կազմում բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելը, ձերբակալել Գարիկ Ուզունյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031