Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը գրեթե բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 12,2019 12:41 Share

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ իշխանությունների մասնակցությամբ «Ղարաբաղի վզին ինչ-որ սցենար է փաթաթվում», պարզ ասած՝ ՀՀ իշխանությունները դավեր են նյութում Արցախի դեմ։ Փորձենք հասկանալ։

Հայաստանի ցանկացած իշխանություն, որը կփորձի անընդունելի զիջումներ անել Արցախի հարցում, հզոր դիմադրության կհանդիպի եւ շատ արագ կկորցնի իշխանությունը, ու սա, վստահաբար, գիտակցում են բոլորը։ Հետեւաբար՝ Հայաստանի ցանկացած իշխանություն փորձելու է կարգավորման գործընթացում հասնել առավելագույն արդյունքի։ Իսկ առավելագույն արդյունքի հասնել հնարավոր է միայն Հայաստանի եւ Արցախի բացարձակ ու անառարկելի միասնությամբ։ Որեւէ մեկը, վստահաբար, չի կարող հերքել սա։

Իսկ ի՞նչ է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Ասում է, որ Ղարաբաղի իշխանությունները չպետք է տուրք տան որեւէ մեկի, այդ թվում՝ ՀՀ ղեկավարի «քմահաճույքներին», Արցախն էլ չպետք է վախենա ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ ցանկացած մարդ ամենաշատը հենց դրանից պիտի վախենա, որովհետեւ այդ տարաձայնություններից ավելի կործանարար բան պարզապես հնարավոր չէ պատկերացնել։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Քոչարյանը գրեթե բաց տեքստով ԼՂՀ իշխանություններին կոչ է անում հակադրվել Հայաստանի իշխանություններին, Արցախի ժողովրդին էլ կոչ է անում ընտրել այնպիսի նախագահ, որը Հայաստանի այսօրվա լեգիտիմ իշխանությունների հետ առճակատման գնալուց չի խուսափի։ Պարզ ասած՝ կոչ է անում գնալ Հայաստանի ու Արցախի համար ամենակործանարար ճանապարհով։ Եվ դա՝ ընդամենը այն պատճառով, որ հույս ունի դրանով թուլացնել Հայաստանի իշխանություններին, հասնել արտահերթ ընտրությունների եւ հնարավոր է՝ հայտնվել ազատության մեջ «իրավիճակի փոփոխության պատճառով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031