Կառավարութան այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով Կանանց հարցերով խորհրդին, ասաց. «Պարոն վարչապետ, ես ձեր հանձնարարականով դարձել եմ Կանանց խորհրդի նախագահ, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել»:
«Բա ո՞վ պետք է լիներ»,- կեսկատակ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Դե, կին պետք է լիներ։ Հուսով եմ, մենք ոչ հեռու ապագայում կունենանք նաեւ կին փոխվարչապետ, որը նաեւ կլինի Կանանց խորհրդի նախագահ»:
«Ավելի լավ է, տղամարդկանց խորհուրդ ունենանք, կին ղեկավար կնշանակենք»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը։
Տիգրան Ավինյանն ասաց, որ այսօր կառավարության նիստում քննարկված բռնության հարցերը քննարկվել են նաեւ նշյալ խորհրդում՝ նշելով, որ ունենալու ենք թիրախավորված փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































