Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանի կարծիքով հեղափոխությանը դիմադրողներից մեկը ԱԱԾ-ն է

Դեկտեմբեր 12,2019 19:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որն այսօր կառավարության որոշմամբ դարձավ Հանրային խորհրդի անդամ, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, որ ասաց՝ ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, ասաց՝ այս երեւույթը կոչվում է՝ deep state (խորքային պետություն): Իոաննիսյանը նույնպես հաստատեց, որ կա դիմադրություն:

Հարցին՝ մասնավորապես որ պետական կառույցի մասին է խոսքը, պատասխանեց. «Օրինակ՝ ԱԱԾ-ի վերջին ժամանակաշրջանի գործունեությունը դասական deep state է»:
Պարոն Իոաննիսյանի խոսքով՝ պետկառավարման համակարգում շատերը կան, որոնք փոփոխություններ չեն ուզում. «Ովքեր կոմֆորտի գոտիում են, ցանկանում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա:

Այս առումով շատ հասկանալի է այդ մարդկանց մոտեցումը։ Նրանք ժողովրդավարական փոփոխություններ չեն ուզում, խաղի կանոնների փոփոխություններ չեն ուզում, որովհետեւ փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, հնարավոր է, այլեւս պետք չլինեն»:

Նրա խոսքով, նրանք, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են ընդդիմությանը հետապնդելու մեջ, ժողովրդավարության պայմաններում մնալու են անգործ։

Նրա համոզմամբ իրավապահ համակարգի բոլոր օղակներում բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի համակարգերի տրամաբանությունը փոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցին, որն այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, Դանիել Իոաննիսյանն ասաց՝ գաղտնալսումը կարող է միայն Ազգային անվտանգության ծառայությունն անել, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: Բացի այդ բյուրոկրատիայի արդյունքում, հանցագործությունը բացահայտելու արդյունավետությունը նվազում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031