Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյան. Հանրապետության հրապարակի ամանորյա ձեւավորման մեջ վատ մանկական բան կա՝ մեծ ինֆանտիլիզմ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 27,2019 11:43

Անցնող տարվա քաղաքաշինական խնդիրների մասին խոսել ենք ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ:

Մի ակտուալ խնդիր եւս՝ քաղաքի վատ ճաշակը, հենց, օրինակ, Հանրապետության հրապարակի ամանորյա այս ձեւավորումը, որի մեջ վատ մանկական բան կա՝ մեծ ինֆանտիլիզմ։ Լավ ճաշակը հիմնականում ներսում է, եւ ես հաճախ լավ ճաշակ տեսնում եմ ինտերիերներում, բայց դրանք անհատական խնդիրներ են, մի ճարտարապետ, դիզայներ, սեփականատեր գտնում են իրար եւ ստեղծում ճաշակով միջավայր։ Մինչդեռ ես ամեն օր տեսնում եմ Օղակաձեւ այգու միջավայրում պաթոսով կառուցված ռեստորանները, որ անկանոն տեղակայված են մեկը մյուսի նկատմամբ։ Էլ չեմ ասում այն պաթոսը, երբ դասական ոճով են ձեւավորվում դրանք, որն արդեն վատ ճաշակի լավագույն օրինակն է։

Նախագծերի հեղինակները թաքնվում են

Հուշարձանների խնդիրը, ցավոք, մնում է չլուծված, եւ այստեղ եւս չեմ տեսնում որեւէ միտում, բեկում։ Նախ՝ մոդեռնիստական այն 7 կառույցները, որ առաջադրվել էին որպես նորահայտ հուշարձաններ, այդպես էլ կառավարության որոշմամբ չհաստատվեցին։ Իսկ հուշարձանների ցանկը, որ 2000-ականների սկզբներին, այսպես ասած, «հատվեց», եւ արդյունքում եղան այդ համատարած քանդումները, չվերանայվեց։ Ճիշտ է, 2019-ին մեծ կառույցներ չքանդվեցին, բայց, այնուամենայնիվ, ոչ մի բան չարվեց դրանց պահպանման օգտին, վառ օրինակ՝ Արամի 23-ը։

Իսկ Գրապալատի շենքի պահով կարող եմ ասել, որ այդտեղ Մնջախաղի թատրոն ստեղծելու գաղափարը վատը չէ, որովհետեւ արդեն կա մի թատրոն՝ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, հիմա ինչո՞ւ չլինի մյուսը։ Այստեղ հարցն այն է, թե ինչպես պետք է դա արվի։ Պետք չէ ընկնել այն հարցի հետեւից, թե հուշարձանների ցուցակում կա՞ շենքը, թե՞ ոչ. դա մեզ օգուտ չի տա։ Պետք է նորմալ նախագիծ լինի, թեպետ ես ծանոթ չեմ ներկայիս նախագծին։

Բայց մի հետաքրքիր բան եմ նկատել այս բոլոր նախագծերի դեպքում, որ հեղինակները թաքնվում են, մենք նրանց չգիտենք, եւ սա նորից գալիս է այն խնդրին, որ մասնագիտությունն իր հասարակական նշանակությունը կորցրել է։ Քաղաքաշինության, ճարտարապետության հարցերում ճեղքում է անհրաժեշտ (թարմ շունչ, արդիականություն, պրոֆեսիոնալիզմ, գեղեցկություն, ճաշակ, չափի զգացում։ Հուսանք՝ դրա ծիլերը գալիք տարում կտեսնենք։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031