Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն թիրախավորվել է այն պատճառով, որ մի քանի անգամ գործող իշխանության ցանկությունները չի բավարարել». Զարուհի Փոստանջյան

Դեկտեմբեր 27,2019 16:07

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» ակումբում ներկայացրեց իր վերաբերմունքը սահմանադրական դատարանի նախագահի հարցաքննության վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանը թիրախավորվել է այն պատճառով, որ ոչ ցանկալի որոշում է կայացրել, մի քանի անգամ գործող իշխանության ցանկությունները չի բավարարել։ Իշխանությունը Հայաստանի հանրապետությունում այս պահին էլ յուրացված է։ Այն սահմանադրությունը, որը գործում է, որը օգտագործում է Նիկոլ Փաշինյանը՝ այդ սահմանադրությունը չէր ընդունվել իրական հանրաքվեով և այն գործում է կեղծիքի միջոցով»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝«Սկզբից առաջարկ է արվում նահանջել, չեն նահանջում դատավորները: Հետագայում որոշում են օրենսդիր մարմնի միջոցով նորից ճնշում գործադրել, դա չի հաջողվում: Դիմում են այլ միջոցի. դատարանների շրջափակման կոչը աջակցություն չի ստանում հանրության կողմից: Գնում են այլ ճանապարհով՝ որոշում են կաշառել դատավորներին, օրենք են հատուկ ընդունում: Դա չի ստացվում՝ որոշում են քրեական գործ հարուցել, հետո ընտանիքի անդամներին կանչում են հարցաքննության Ազգային անվտանգության ծառայություն: Այսպես են ցանկանում ճնշել դատարանին։ Հիմա այս պահին նույն այդ ճնշման մեկ այլ դրվագ է։ Իհարկե, սա դատապարտելի է։ Սա հակասում է մեր ազգային շահին և բերելու է վատթարացմանը, ընդհանուր առմամբ, մեր պետության նկատմամբ վստահությանը։»

«Հիմա ամենակարևորը դիմադրություն ցույց տալն է և չհանձնվելը, որովհետև այս ընթացքն էլ կանցնի՝ միևնույնն է նրանք կանչվելու են պատասխանատվության այսպիսի ապօրինությունների համար։»- նշեց Փոստանջյանը։

«Այն, որ պետք է փոխվի համակարգը՝ դա միանշանակ է: Այն, որ Հայաստանի հանրապետությունում դատական իշխանությունը երկար տարիներ չի վայելել ժողովրդի վստահությունը և այսօր էլ չի վայելում դա միանշանակ է։ Այն, որ մենք պետք է ունենանք դատական բարեփոխումներ՝ դա նույնպես միանշանակ է: Բայց եթե դա տեղի է ունենում հատվածաբար, անձնավորված՝ սա արդեն ապօրինություն է, խտրականություն է և ունի ոչ իրավաչափ նպատակ։ Այս գործողությունները իրավաչափ չեն և, իհարկե, նաև հանցագործություն են»,- կարծում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը։

Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031