Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը. ԱՀ նախագահի թեկնածու

Հունվար 30,2020 14:20

ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի ուղերձը երիտասարդությանը

Սիրելի երիտասարդներ, սոցիալական այս հարթակը միջոց է ձեզ հետ հաղորդակցվելու, ձեզ հուզող խնդիրներին ու մտահոգություններին տեղյակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանոթանալու եւ դրանք կյանքի կոչելու համար:

Այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է ձեր մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառներում: Դուք եք այն շարժիչ ուժը, որը պետք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Դաշնակցությունը եղել ու կմնա երիտասարդության կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակությունները պետք է հիմք դառնան մեր պետության արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկա խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը:

ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրույն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդության խնդիրները:

Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդես գալու ձեր մտահոգություններով ու առաջարկներով՝ օգտագործելով այս սոցիալական հարթակը: Վերոնշյալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկա խնդիրները:

Դավիթ Իշխանյան

ԱՀ նախագահի թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031