Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում ենք դասեր բոյկոտելու կոչեր չանել». նախարարը՝ գրիպի տարածվածության մասին

Փետրվար 12,2020 17:47

«H1N1 գրիպի պատճառով հազարավոր աշակերտներ դպրոց չեն գնում, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց ԲՀԿ պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այս ձմեռ էլ մի փոքր լարվածություն կա, եւ դրան ուղղված միջոցառումներ են իրականացվում. «Լայն հանրային իրազեկում ենք անում, որ ավելորդ խուճապի առիթ չլինի: Կոչ ենք անում, որ ոչ մասնագիտական հանրույթի կողմից չլինեն դասեր բոյկոտելու կոչեր: Դա ոչ միայն չի օգնում պայքարին, այլեւ անհարկի խուճապ է ստեղծում, խոչընդոտում դասերին»:

Թորոսյանը վստահեցրեց, որ ԿԳՄՍ նախարարության հետ պարբերաբար խորհրդակցում են դասապրոցեսը հետաձգելու հարցը, բայց առկա է իրավիճակ, երբ աշակերտների մի մասը հիվանդ չի, բայց դպրոց չի գնում, որ չհիվանդանա. «Հիվանդ երեխաներին կոչ ենք անում դպրոց չգնալ: Դպրոցներում բուժաշխատողները ստուգում են բոլոր երեխաներին: Այսօրվա տվյալներով հիվանդացության ցուցանիշի նվազում ունենք՝ 1,1 անգամ: Միայն այսօր հազարից ավելի երեխա ենք դպրոցից տուն ուղարկել»:

Նախարարը խորհուրդ տվեց հաճախ լվացվել, չշփվել հիվանդների հետ, չմրսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829