Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը»

Փետրվար 13,2020 21:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ:

Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության:

Ու պարզվում է ի՞նչ:

Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ:

Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

Դիտեք տեսագրությունը և համոզվեք՝ 00:45-00:50:»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829