Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները, արգելել բժշկական դիմակների արտահանումը․ Էդմոն Մարուքյան

Փետրվար 29,2020 22:43

Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ

1. Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել և, ըստ որոշ լուրերի, այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։
3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ, արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից` քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ1. Կարծում եմ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային…

Gepostet von Edmon Marukyan am Samstag, 29. Februar 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829