Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը եւ մասոնները

Մարտ 03,2020 10:00

«Կորոնավիրուսն եկավ Հայաստան»՝ երկու օր շարունակ մարդիկ բարեւելու փոխարեն այդ տեղեկությունն են իրար հաղորդում: Այս նախադասությունն արտասանվում է այնպիսի ողբերգական, տագնապալի եղանակով, կարծես Հայաստան է ժամանել Ֆրեդի Կրյուգերը կամ Ֆրանկենշթեյնը, որոնք շրջում են փողոցներով եւ խմում են մարդկանց արյունը:

Մարդիկ մոռանում են, որ խոսքն ընդամենը գրիպի մասին է, որն, այո, կարող է, ցավոք սրտի, հանգեցնել թոքաբորբի եւ մարդկանց մահվան: Ինչպես եւ ցանկացած գրիպ: Ինչպես եւ H1N1 վիրուսը, որը վաղուց արդեն Հայաստանում է եւ, որոշ մասնագետների կարծիքով, ավելի վտանգավոր է մարդկանց առողջության համար:

Կորոնավիրուսի շուրջ ես տեսնում եմ շահարկումներ թե՛ գլոբալ եւ թե՛ տեղական մակարդակով: Մասամբ այդ շահարկումները պայմանավորված են լրատվամիջոցների կեցվածքով եւ սոցիալական ցանցերի «առանձնահատկությամբ»: ԶԼՄ-ների ո՞ր ապրանքն է ամենալավը վաճառվում ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում: Այն լուրերը, որոնք տագնապ են առաջացնում. երկիրը կործանվում է, մենք անդունդի եզրին ենք, ՀՀԿ-ն վերադառնում է, վթարի ժամանակ այսքան մարդ է զոհվել՝ սպառողների գերակշիռ մասը մեծագույն հաճույքով «կուլ է տալիս» այս տեսակի լուրերը, անկախ նրանից՝ դրանք ճիշտ են, թե սխալ: Կորոնավիրուսն, իհարկե, լավ առիթ է սարսափելի հեքիաթներ պատմելու:

Այդ թվում նաեւ «դավադրական» հեքիաթներ: Ինձ հարցնում են՝ կա՞ արդյոք մարդկային գործոն կորոնավիրուսի այս պատմության մեջ։ Վստահաբար պատասխանում եմ՝ այո, կա։ Մարդկային գործոնը տգիտությունն է, նախապաշարումները, խուճապը, սնահավատությունը, հիգիենայի նորմաները չպահպանելը։ Գուցե նաեւ որոշ երկրների իշխանությունների անբարեխիղճ վերաբերմունքը խնդրին, վատ կառավարումն ու «մախաթը պարկում թաքցնելու» անիմաստ ձգտումը։ Գումարած, իհարկե, խուճապի վրա որոշ անբարոյական մարդկանց փող աշխատելու ձգտումը՝ սկսած սանիտարական դիմակները թանկ գներով վաճառելուց:

Բայց երբ քաղաքացիներն ինձ հարցնում են «մարդկային գործոնի» մասին, նրանք բոլորվին այլ բան նկատի ունեն՝ պայմանականորեն ասած, «մասոնների» (ցանկացած կիսաառասպելական «թշնամիների) դավադրությունը, որի հետեւանքով կորոնավիրուսը «կապեցին հայ ժողովրդի ջանին»։ Այդ դեպքում իմ պատասխանը բացասական է՝ մասոններն այստեղ կապ չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Մարդկության բոլոր խնդիրների պատճառը ամենուրեք և ՄԻՇՏ մասոնների գոյությունն է. ճճճ:

  2. Artur Lazarian says:

    Կիրակի Նիւ Եորքի Սբ. Վարդան եկեղեցում պատարագի էի։ Զարմանալի կարող է թուալ, բայց իմ «նոր հայկական համայնքում» ռուսախօսները շատ շատ են։ Մի կին վերջում նստած ռուսերէն բացատրում է, որ էս ամէնը ինչը արեւմուտքի դաւադրութիւնն է։
    Նրանք անկեղծօրէն հաւատում են դրան։

    Ուզում էի «Տժվժիկ» ֆիլմի նման շուռ գամ ասեմ . « Մէ՛ խօսիք, տժվժիկ, տժվժիկ, տժվժիկ, տժվժիկ»։ 😊

  3. Գոհար says:

    Artur Lazarian, Իսկ ա՛յս եկեղեցիում, մասնավոր առանձնատների հարևանությամբ գործող , մեքենայի կայանատեղ ունեցող Սուրբ Սարգիս եկեղեցիում Դուք կլսեք անգլերեն խոսակցություն , լավագույն դեպքում ” փառեվ , ինջպե՞ս եք”։ Շատ խաղաղ եկեղեցի է։ Տեղանքը առավել ևս խաղաղ։

    ://www.yelp.com/biz/st-sarkis-armenian-apostolic-church-of-long-island-little-neck

  4. Armen says:

    Ցինիզմը անլւրջ ժխտողական վերաբերմւնքը կարեվոր բայց ոչ խորւթյամբ ընկալելի երեվւյթների նկատմամբ հատկապես յւրօրինակ է խորհրդային տերիներին ապրած՝ մեծացաց՝ կրթւտյւն ստացած մարդկանց մոտ։ Չհասկանալ Կորոնավիրուսից բխող վտանգները՝ հատկապես Հայաստանի համար քանի որ հարեվան երկիրը համարվւմ է այս հիվանդւթյնը ւնեցւղ հիմնական երկիրներից մեկը՝ ւղակի ցավալի է։ Աշխարհի զարգացած պետւթյւնները միլլիարդեներ են հատկացնւմ այս վիրւսի տարածւմը կանխելւ համար՝ համաշխարային բւրսաները պատմական տատանւմներ են գրանցւմ բայց արի ւ տես հեղինակի համար Կորոնավիրուսը հասարակ գրիպ է։ Լրագրողի գործը հասարակւթյանը տեղեկացնել “կրթելն է” և իր այս առաքելւթյան մեջ հեղինակը մեծագւյնս կաղւմ է։ Հասկանալ՝բացատրել և գրել այս տեսակի գրիպից եկող վտանգների մասին չի ստեղծւմ խւճապ այլ հւյս է ներշնչւմ որ հասկանւմ ենք վտանգը և գիտենք ինչպես պետք է դեմը պայքարել և տարածւմը կանխել։ Վերձապես սա 2020 թիվն է– Information is only one click away.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031