Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ինքը շարունակական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ ու ներկայացրեց կորոնավիրուսի դեմ կառավարության իրականացրած միջոցառումները. «Հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում էին քաղաքում չեղարկվել են՝ հարսանիքներ, նշանդրեքներ, կնունքներ: Հազվադեպ այն միջոցառումերը, որոնք անցկացվել են, անցկացվել են առողջապահության նախարարության եւ աշխատանքի տեսչական մարմնի մեր ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր իրականացրել են ջերմաչափում, ախտահանում»:
Ավինյանը նաեւ հայտնեց, որ առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու այնպիսի թեստեր, որոնք շատ կարճ՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն կտան հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը: Դրանք հիմնականում անցակետերում են օգտագործվելու, «Զվարթնոց» օդանավակայանում:
Փոխվարչապետը հայտնեց, որ երեկ երեկոյան խորհրդակցություն են ունեցել՝ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների հետ կապված. «Ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել համաճարակի տարածումը ոչ միայն ՀՀ-ում, ամբողջ աշխարհում:Մենք շատ կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որով կփորձենք մեղմել ու կանխարգելել բացասական երեւույթները»:
Պետական գերատեսչություններին հանձնարարվել է, որ մոտակա 10 օրերի ընթացքում աշխատանքը փորձել կազմակերպել հեռահար ձեւաչափով, հատկապես 60-ն անց մարդկանց հետ: Այս խմբին ավելանալու են նաեւ բազմազավակ մայրերը եւ հղի կանայք:
Կարդացեք նաև
Ավինյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր Հռոմից գալու են մեր հայրենակիցները, նրանց թռիչքի ընթացքում կապահովեն դիմակներով, իսկ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո 14-օրյա կարանտինում կգտնվեն: Պարզվում է՝ որոշ մեր հայրենակիցներ այլընտրանքային ուղիներ են փնտրել՝ 14-օրյա կարանտինից խուսափելու համար: Ավինյանը զգուշացրեց. «Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում եղել են Իտալիայում, անկախ չվերթից , անպայմանորեն 14-րյա կարանտինի պետք է ենթարկվեն ու այլ ուղղություններից եթե վերադառնան, հարգելի քաղաքացիներ, ձեր ներողամտությունը պետք է հայցեմ սահմանափակումների եւ պատճառվող անհանգստության համար, բայց խոսք է գնում հանրային առողջության մասին ու դա նվազագույն քայլերն են, որ մենք բոլորս պետք է գիտակցենք ու իրականացնենք»:
Ավինյանը վստահեցրեց, որ կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում հաղթահարվելու է ու ամենածայրահեղ վատ տարբերակների դեպքում անգամ մենք ունենք բոլոր ելքի ճանապարհները:
Կորոնավիրուսի կանխարգելման ընթացիկ աշխատանքների մասին։
Կորոնավիրուսի կանխարգելման ընթացիկ աշխատանքների մասին։
Gepostet von Tigran Avinyan / Տիգրան Ավինյան am Sonntag, 15. März 2020
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
15 ռոպէ որտեղից