Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանքներ ու լեզվակռիվ ավագանու նիստում․ «Այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից։ Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է, կարող եք շարունակել հաչալ»

Ապրիլ 16,2024 17:16

Երեւանի ավագանու այսօրվա նիստը պարբերաբար վերածվում է վեճի, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչեցվում ավագանու անդամների հասցեին։

Մի պահ էլ կրքերը թեժացան «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ։
Մինչ այդ «Հայաստան» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ընդդիմադիր անդամներին դիմեց․ «Եկել եք, որ փորձեք իշխանափոխություն անեք, բայց իրականում տասը մարդ չեք կարողանում հավաքել։ Արցախից խոսելուց հիշեք՝ կամ ձեր քաղաքական տիրոջը հարցրեք, կասի, որ Արցախում իշխանափոխության ժամանակ հիացած էիք բոլորով, որ ՀՀ-ն միութենականի կազմում եք տեսնում»։

 Մանրամասն՝ տեսանյութում

«Ազգային առաջընթացից» Արամ Թորոսյանն էլ ասաց՝ Արցախի մասին տարբեր ուժեր են խոսում․ «Տիկին Խաչատրյան, ե՛ւ ձեզ, ե՛ւ ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի աշխատանքի գործելաոճի կողմնակիցներին ասեմ՝ դուք երկուսդ էլ ճիշտ եք, դուք երկուսդ էլ Արցախի հարցում սխալ եք եղել»։

Մանուկ Սուքիասյանն էլ իր ելույթում ասաց․ «Ես հասկանում եմ, որ «Մայր Հայաստանի» ներկայությունն այս դահլիճում շատերի մոտ է դիսկոմֆորտ առաջացրել ու պետք է արձանագրել, որ այս իշխանությունն է, որ 2018-ից ի վեր գործող ու նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց առատության եղջյուրից տալիս է շինթույլտվություններ եւ այլն: Մյուս առումով պիտի արձանագրեմ, որ հայտնի խոսք կա՝ «շունը հաչում է, քարավանը շարունակում է իր ճանապարհը», ամեն հաչացող շան վրա, որ քար նետենք, մենք կարող է տեղ չհասնենք: «Մայր Հայաստանի» փեշերից, ուրիշ բան չասեմ, փեշերից կախվելը հացուջուր է դարձել շատերի համար, բայց այդ խոլերան մի օր մաքրվելու է բոլոր կառավարական կաբինետներից»:

Սուքիասյանը ապա հարց ուղղեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդի շրջանում ավելի հայտնի՝ թաղման բյուրոյի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ անցկացնելու վերաբերյալ եւ անդրադարձավ իր հարցմանը:

Սուքիասյանն ասաց, որ իր հարցմանն ի պատասխան պարզվել է, որ երեքուկես տարի է պետք եղել, իր խոսքով՝ մի հատ նախարարի հրամանի անհամապատասխանությունը շտկելու համար․ «Մինչեւ 2021 թվականը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը եղել է ինքնաբավ ի հաշվի այն գումարների, որոնք կատարել են հանգուցյալների հարազատները։ 2022-2023 թվականներից քաղաքապետարանը սկսում է ֆինանսավորել այդ կազմակերպությանը։ 2022-ին գրեթե 104 միլիոն դրամ, 2023-ին` 267 միլիոն դրամ։ Ու ինչ ունենք՝ ընդամենը հաստիքացուցակն է ավելացել, հսկիչների թիվն է ավելացել, աշխատավարձերն են շեշտակի բարձրացել։ Ինչո՞ւ տնօրենի մրցույթ չի անցկացվում: Ենթադրում եմ նրա համար, որպեսզի տնօրենի Ժ/Պ-ն իր աշխատանքային ստաժը հասցնի պաշտոնի անձնագրով նախատեսված ստաժին»։

«Չէ, որ Ժ/Պ-ն քեզ տեղ տա»,-Սուքիասյանի հայտարարությանը տեղից արձագանքեց Անի Խաչատրյանը։

«Մի հատ էս աղբը մաքրեք հա ստեղից, հերիք եղավ իսկականից: Ժ/Պ-ն քեզ ու պապայիդ տեղ տա: Էս ո՞վ է։ Մի հատ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»,-արձագանքեց Սուքիասյանը՝ դիմելով Տիգրան Ավինյանին։

Դահլիճում վեճ սկսվեց, իրար վիրավորում էին, աղմկում։

«Մի հատ հլը լռություն, մի հատ լռություն»,-բղավեց Ավինյանը։

Քաղաքապետը հունից դուրս եկավ, բավականին բարձր տոնով, վրդովված ու մատ թափ տալով շարունակեց․ «Կոռեկտության սահմանները, պարոն Սուքիասյան, խոլերան, շները… եթե խոսենք նախկին իշխանությունների մասին, ու գտնում եք կաբինետներից հանել ու դուրս շպրտել, ժողովուրդը, մենք չէ, դուք ձեր ականջները կտեսնեք ապագայում, իշխանություն չեք տեսնելու: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում, ինչ կարող է անել, հաչալն է: Ու կարող եք շարունակել հաչալ, որովհետեւ շունը հաչա, քամին փչի: Ձեր իսկ ոճով ձեզ պատասխանեմ: Ձեր այլ հարցերին, ձեր խմբակցության հարցերին պատասխանելու կարիք չունենք: Ցտեսություն։ Վերջ»:

«Էդ վայրահաչոցները պահեք ձեզ ու ձեր ֆրակցիայի նիստին»,-արձագանքեց Սուքիասյանը։

«Էդ կոռեկտության սահմանները հենց կսովորեք, թե որտեղ են այդ սահմանները սկսվում եւ ավարտվում, ի՞նչ խոլերա, ի՞նչ շուն»,-ասաց Ավինյանը:

Սուքիասյանի թիմակիցներից մեկն էլ տեղից արձագանքեց՝ լավ է անում։

Ինչին ի պատասխան՝ Ավինյանն ավելի վրդովված, զայրացած բղավեց․ «Ի՞նչ է անում, ղալաթ է անում, ղալաթ է անում ասացի, գլուխը պատին է տալիս, պատն էլ՝ գլխին։ Ա՜յ քեզ բան։ Ձեր խուժան բառապաշարով դուք էլ եք ստիպում… լռեք սաղդ, իրոք ձեր չափն ու սահմանները անցել եք բոլորդ: Երեւի տենց անընդհատ ձեզ պետք ա հիշեցնենք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ոնց եք էստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել էս երկրում տասնամյակներում, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ: Ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու։ Հակաժողովրդավարական ուժերն այս երկրում այլեւս իշխանություն չեն լինելու»:

Մանուկ Սուքիասյանն էլ բղավեց՝ 21 թվի փետրվարը հիշո՞ւմ եք։

Ավինյանն էլ պատասխանեց՝ ամեն ինչ շատ լավ եմ հիշում, ինձ դասեր չտաք։

«Եվ այլեւս առանց լիրիկական զեղումների, հարց ունեք, կտաք, Արցախ, իշխանություն, շներ… հեսա կասեմ՝ շներին ու մնացած ծաղրածուներին ուր կուղարկենք»:

Մանուկ Սուքիասյանն էլ արձագանքեց, որ ինքը նման կերպ է արտահայտվել ի պատասխան ավագանու անդամի՝ Անի Խաչատրյանի հայտարարությանը․ «Չե՞ք լսել՝ ինչ է ասել»։

Ավինյանն ասաց, որ չի լսել։

«Լավ, ժողովուրդ, թարգեք, էս իրոք խայտառակություն ու ամոթ է»,-ասաց Ավինյանը։

«Չեք կարողանում նիստը վարել, այո, ամոթ է»,-ասաց Սուքիասյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հայտարարեցին, որ Անի Խաչատրյանն ամեն անգամ նման բան է անում ու նկատողություն չի ստանում։

Ավինյանն ի վերջո նկատողություն տվեց նաեւ Անի Խաչատրյանին. «Տիկին Խաչատրյան, ինձ մեղադրում են, որ ես անաչառ չեմ ձեր նկատմամբ, դուք ստանում եք նկատողություն։ Շատ եմ խնդրում, դուք էլ կոռեկտության սահմանները պահեք, որովհետեւ եթե հնարավորություն ու առիթ լինի այդ սահմանները 20 լոնքով անցնելու, մեր գործընկերներն անցնելու են: Խնդրում եմ, դուք էլ հնարավորինս այդ սահմանները խիստ պահեք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930