Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանը նորից թեստ է հանձնել կորոնավիրուսի. «Մեղրի-Երեւան գալու ճանապարհին կորոնավիրուսով վարակված այդ քաղաքացու հետ շփում ենք ունեցել, կոնկրետ ես»

Մարտ 15,2020 22:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուշագրավ հայտարարություն արեց: Պարզվում է, Իտալիայից ժամանած այն քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս եւ որը Մեղրիում է եղել, Վայքում քարոզարշավի ժամանակ շփում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետը հիշեցրեց, որ իր ընտանիքը դեռ գտնվում է Սեւանում՝ մեկուսացված, քանի որ Բրազիլիայի նախագահի հետ կապված կասկածներ կային, իսկ Բրազիլիայի նախագահի կնոջ հետ շփվել էր Աննա Հակոբյանը:

Հիմա էլ Մեղրիի դեպքն է կասկածներ առաջացրել: Փաշինյանն ասաց. «Պարզվում է, որ մենք Մեղրի-Երեւան գալու ճանապարհին այդ քաղաքացու հետ շփում ենք ունեցել, կոնկրետ ես: Ոչ շատ սերտ շփում: Այդ պատճառով ես մոտ մեկ ժամ առաջ նոր թեստ հանձնեցի կորոնավիրուսի, այդ թեստի պատասխանը կլինի կեսգիշերն անց: Եթե հանկարծ այդ թեստի պատասխանը կլինի դրական, ես կշարունակեմ մեկուսացումը: Սեւանում մենք կինքնամեկուսանանք, եթե պատասխանը կլինի բացասական, վաղն առավոտյան կվերադառնամ Երեւան ու կշարունակեմ աշխատել կառավարության շենքում՝ իմ աշխատասենյակում»:

Կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ Փաշինյանը շփվել է Վայքում՝ բիստրոյում:

Նշենք, որ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը NEWS.am-ին-ին հայտնել է, որ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից: «Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասել է նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքին է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել:

Վայքում ենք։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 12. März 2020

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031