Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է մեկուսացումը, իսկ որը՝ ինքնամեկուսացումը. պարետի ցուցումը խախտողները կպատժվեն

Մարտ 20,2020 22:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար: Պատգամավորները հետաքրքրվեցին՝ ո՞րն է մեկուսացումը, իսկ որը՝ ինքնամեկուսացումը:

Օրենսդրական փաթեթի զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը տեղեկացրեց՝ ինքնամեկուսացման դեպքում անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացուն ուղղված ինքնամեկուսացման ցուցում լինի, եւ անձն իր բնակարանում, այլ բնակարանում կամ մեկ այլ վայրում պետք է մեկուսանա մյուս անձանցից. «Իսկ մեկուսացումը տեղի է ունենում հատուկ սահմանված վայրերում, որտեղ տեղափոխվում են հիվանդ անձինք եւ նրանք, ովքեր շփվել են նրանց հետ»: Իսկ թե ով է այդ ցուցումը տալու, Վահե Դանիելյանը նշեց՝ այն տալիս է պատերը եւ որոշում այն վայրերը, որտեղ անձինք մեկուսացվում են:

«Սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ անձը, սեփական նախաձեռնությամբ, ելնելով սոցիալական պատասխանատվությունից, ինքնամեկուսանում է»,-շեշտեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ, երկուշաբթի տեղի կունենա երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: