Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» 11 քաղաքացի է տուգանվել. Ermenihaber.am

Մարտ 26,2020 22:02

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում ոստիկանությունը հետաքննություն է սկսել  11 քաղաքացու դեմ, այդ թվում՝ 2 հայտնի երգչուհու, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն գրառումներ անելու մեջ»։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ վերոհիշյալ անձինք ցուցմունք տալուց հետո, պատժվել են տուգանքով՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի հատկանիշներով։

Այդ երգչուհիներից մեկը՝ Յեշիմ Յըլդըզը Twitter միկրոբլոգի իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայում համավարակի առաջին դեպքը հաստատվել է 40-ամյա քաղաքացու մոտ, որը եկել է Ռուսաստանից։  Երգչուհին նաև գրել էր, որ ոչ ոք թող չհերքի այդ լուրը, քանի որ վարակակիրը իր հարևանի տղան է։

Նշվում է, որ իրավապահ մարմինները կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շրջանակում վերահսկում են նաև սոցցանցերում կատարվող գրառումները։

Աղբյուր`  Ermenihaber.am/turkiyegazetesi.com.tr

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031