Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյանը հոսանքի սակագնի թանկացման ռիսկ է տեսնում

Նոյեմբեր 06,2026 19:35 Share
Աջակցեք aravot.am-ին

«Խոսույթի հետ կապված հարցնեմ՝ բա ձե՞րն ինչի մասին է։ Դուք իրենց հետ թելված չլինեիք, մենք էլ դրա մասին չխոսեինք։ Այնտեղից հանձնարարականը տալիս են։ Փաշազադեն էլի ակտիվացել է, Աստված չանի՝ էլի մի վատ բան կլսենք»,- լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ընդդիմության խոսույթից հանենք Էրդողան, Ալիև, Ադրբեջան բառերը, տակը քաղաքական խոսք ու խոսույթ չի մնում, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Վստահեցրեց՝ իշխանությունն է ստիպում, որ իրենք այդպիսի խոսույթ են օգտագործում․ «Մենք առանձնապես ցանկություն չունենք այդ մարդկանց ազգանունները կամ Ադրբեջան բառն օգտագործել։ Իրենք թող չթելվեն հետները, նրանց կամակատարը չդառնան, խոստանում եմ՝ կյանքում չտամ ոչ Ադրբեջան, ոչ Ալիև, ոչ էլ մնացածի անունը»։

Դավիթ Ղազինյանը հոսանքի սակագնի թանկացման ռիսկ է տեսնում․ «Եթե նախընտրական որևէ խնդիր չլինի, եթե խիզախություն ունենան, գնան նոր ընտրությունների, այս տարի էլ չեն թանկացնի հոսանքի սակագինը, եթե հանրաքվեի, ընտրության խնդիր չեղավ, հաստատ հոսանքի սակագինը կթանկացնեն»։

Դավիթ Ղազինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30