Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում տեղաշարժի թերթիկի լրացման առցանց հնարավորություններ ստեղծելիս չմոռանալ անձնական տվյալների պաշտպանության մասին․ հայտարարություն

Մարտ 30,2020 00:00

Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած հավելվածների միջոցով, որոնք համապատասխանում են ձևաթղթի՝ պարետի կողմից սահմանված բովանդակության պահանջներին։

Այս կապակցությամբ Գործակալությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված որոշ հավելվածներում հասկանելի չէ, թե անձնական տվյալներն ում կողմից և ինչպես են պահպանվում, օգտագործվում կամ այլ կերպ մշակվում։

Թեև որոշ այսպիսի հավելվածներում կա նշում հավելվածը ստեղծողի և թերթիկը հավելվածով լրացնող քաղաքացիների տվյալները չպահպանելու մասին, այնուհանդերձ, կոչ ենք անում մասնավոր ընկերություններին և անձանց կորոնավիրուսի դեմ պայքարում պետությանն աջակցելու և քաղաքացիներին տեղաշարժի թերթիկի լրացման առցանց հնարավորություններ ստեղծելու ողջունելի գործում չմոռանալ անձնական տվյալների պաշտպանության մասին՝ պատշաճ կերպով պահպանելով անձնական տվյալները էլեկտրոնային եղանակով մշակելու կանոնները և ապահովել անհրաժեշտ ամբողջ տեղեկության տրամադրումը՝ քաղաքացիներից անձնական տվյալների մշակման գիտակցված համաձայնություն ստանալու համար։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած…

Gepostet von Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA am Sonntag, 29. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031