Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազից ու ոստիկանապետից պահանջել է հայտնաբերել և պատժել Սիսիանի միջադեպի մեղավորներին

Ապրիլ 08,2020 23:40

Ապրիլի 7-ին Սիսիանում միջադեպ է գրանցվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև: Ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների  նկատմամբ: ՀՔԱՎ գրասենյակն, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Գրասենյակի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել  Սիսիանի մաքսատան հարևանությամբ և կապված եղել պարետատան սահմանած ռեժիմի պահպանման հետ։ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանի գլխավորությամբ, բռնություն են գործադրել Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին և Արմեն Հարությունյանների նկատմամբ: Նրանցից Մարտին Հարությունյանն, ի դեպ, Սիսիան համայնքի  ավագանու անդամ է:

ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել նաև, որ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանը հայհոյանքներ է հասցրել այդ քաղաքացիներին, անգամ բռնություն գործադրել՝ հարվածելով նրանց։ Մարտին և Արմեն Հարությունյանները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժին, ուր ևս բռնության են ենթարկվել։

Մարտին Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ՝ ոստիկանի ուղեկցությամբ, բժշկական կենտրոն  է տեղափոխվել նաև վնասվածքներ ստացած Արմեն Հարությունյանը։

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930