Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուտում, խմում, իմ համար հանգիստ ապրում եմ, մինչեւ կարանտինն ավարտվի». կորոնավիրուսով վարակված ՔԿՀ աշխատակիցն է պատմել

Ապրիլ 09,2020 22:40

Կոտայքի մարզի Գողթ համայնքում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին շարունակում է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը, որն այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Այս մասին Aravot.am-ին ասաց Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ վարակված երիտասարդի ընտանիքի անդամները շարունակում են ինքնամեկուսացված մնալ, սակայն նրանցից ոչ մեկի  մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

«Խոսել եմ հետը, ասում է գալիս են, ջերմությունս չափում են, ջերմություն չունեմ, սրտխառնոց չունեմ, ամեն ինչ նորմալ է, ուտում, խմում, իմ համար հանգիստ ապրում եմ, մինչեւ կարանտինն ավարտվի: Մեր համայնքում կորոնավիրուսով վարակված այլ անձ չկա, այս տղան էլ քրեակատարողական հիմնարկից է վարակվել: Գյուղում նման դեպք չկա, մարդիկ իրենց հողի աշխատանքին են»,- ասաց գյուղապետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930