Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ արձագանքման խմբեր են գործուղվել Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով

Ապրիլ 29,2020 20:45 Share

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել