Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times թերթը Պուլիտցերյան մրցանակ է ստացել՝ Պուտինի վարչակարգի անօրինական գործողությունները բացահայտելու համար

Մայիս 05,2020 13:33 Share

Միջազգային իրադարձությունների լուսաբանման համար Պուլիտցերյան մրցանակի է արժանացել New York Times թերթը՝ «Վլադիմիր Պուտինի գիշատիչ ռեժիմի բացահայտումների» համար:

Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ առաջատար ամերիկյան թերթը մրցանակ է ստացել մի շարք հետաքրքրաշարժ պատմությունների շարքի համար, որոնք բացահայտում են Վլադիմիր Պուտինի վարչակարգի անօրինական գործողությունները:

Ընդհանուր առմամբ 2020թ. մրցանակին արժանացել է 7 հոդված և մեկ հոլովակ, որոնք պատմում են ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին, որը պատվիրվել է Մոսկվայից, Լիբիայում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսական շահերի, Սիրիայում ռուսական ավիացիայի կողմից քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծությունների մասին:

Պուլիտցերյան մրցանակը շնորհվում է ամերիկյան թերթերում, ամսագրերում, կայքերում տարբեր ժանրերի հրապարակումների համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031