Լրահոս
Օրվա լրահոսը

Խմածության ամենաբարձր աստիճան. կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Սյունիքում. Shamshyan.com

Մայիս 25,2020 10:41

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի:

Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:

Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ ճանապարհին կան մարդաբոյ փոսեր, իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը՝ չգիտես ինչու, տևական ժամանակ է, չի բարեհաճում իրականացնել գոնե փոսալցման աշխատանքներ:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031