Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Երաշխիք չկա, որ ես կամ հարազատներիցս մեկը չի մահանա»

Հունիս 06,2020 10:03 Share

«Երբ առողջանանք եւ հաղթահարենք կորոնավիրուսը, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, որովհետեւ մենք մտավախություն չենք ունենա շփվել մեր ընկերների ու հարազատների հետ, իմունիտետ ձեռք բերած կլինենք եւ հանգիստ կկարողանանք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտածելու, որ նա կվարակի եւ կվարակվի»,-«Ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նա ընտանիքով վարակված է կորոնավիրուսով:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/269213311059899/?__xts__[0]=68.ARC1aFiy54UHHATHhcaGK6Ho6dx7T9eS2su1VMNK94kn2Pqz04MWy0NGRHDfw967Wh27WTXEw6Lde-A43u4ft08HWpn14xTp4KaunnaTQGv1mLbYkuBDGxvPvAHRKKHBSWzGZwXpZA91OcwWZDXS1p9UIn8GU4hgagYUO2P64iLC05Qb0jZZvqI3kzM9Dyuh7xgWj48LeibWYYl8OTNFakILHoKmo8vlRa7fYWURcdLeome3SZDJH_a2qfM_1i-4bvU81ekJGLJVV0gX5wmfg6IChqc8PwG6VVZY9sBdORj27JOqI0Dd7tuSk7xioXfYVXtKbA_kCxDFF_h4qda5kLG2S8_w-5KzrbfcVw&__tn__=-R

Փաշինյանը շեշտեց. «Թվում է, թե պարզ լուծում է՝ վարակվենք, լավանանք, ամեն ինչ լավ կլինի: Չնայած, նրանց համար, ովքեր վարակվում-լավանում են, կյանքն իսկապես փոխվում է: Երկու խնդիր կա: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ մեր ընտանիքը սա բարեհաջող կավարտի, որովհետեւ անկանխատեսելի հիվանդություն է: Երկրորդ, իմ հարազատներից քանի՞ մարդ կվարակվի ինձանից եւ քանիսի՞ն կկորցնեմ այս ընթացքում: Սա է կորոնավիրուսի ողջ նենգ բանաձեւը՝ եթե ես վարակվել-լավացել եմ, դա հոյակապ է, որովհետեւ առնվազն մեկ տարով իմունիտետ եմ ձեռք բերել, բայց երաշխիք չկա, որ ես կամ հարազատերիցս մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ողջ բարդությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930