«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները, բնականաբար, նվազել են: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ թիվը կազմել 139 հազար 619: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է 12 տոկոս անկում. 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 158 հազար 672: Սա, իհարկե, վատ ցուցանիշ է:
Պատճառը կորոնավիրուսն է, որի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ բացասական են ազդել նաեւ Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտի վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































