Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի այս հատուկ կովիդ-բաժանմունքը դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով․ Վահան Արծրունի

Հունիս 07,2020 19:43

Մշակութային, հասարակական գործիչ, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ կովիդ-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։

Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև բուժհաստատությունների։

Ո՞վ է սրա պատասխանը տալու։

Gepostet von Vahan Artsruni am Sonntag, 7. Juni 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930