Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի նախկին քաղաքապետը՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի միակ թեկնածու

Հունիս 11,2020 22:15

Այսօր կայացել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի (նախկինում աշխատակազմի ղեկավարի) թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի բանավոր փուլը, որին մասնակցել են գրավոր փուլը հաղթահարած 5 թեկնածուներ՝ Կարեն Բադիշյանը, Արսեն Աբրահամյանը,  Դավիթ Ֆարզադյանը, Արտակ Հայրապետյանը և Արմեն Թորոյանը։

Կարեն Բադիշյանը զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի ժ/պ-ի պաշտոնը,  նա նաև  մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետն է։

Դավիթ Ֆարզադյանը,  մեր տեղեկություններով, «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության Շիրակի մարզային ներկայացուցիչ է, Արտակ Հայրապետյանը Շիրակի մարզպետարանի նախկին աուդիտի բաժնի աշխատակից է ․ բաժինն այժմ փակվել է։ Արմեն Թորոյանն էլ հայտնի է բանկային համակարգից, նա եղել  է տարբեր բանկերի կառավարիչ։

Ինչպես տեղեկանում ենք քաղաքացիական ծառայության գրասենյակի Ֆեյսբուքյան էջից․ «Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 98-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցն է Արսեն Ալեքսանի Աբրահամյանը»:

Խոսքը Արթիկի նախկին քաղաքապետի մասին է, որը  հավասարակշռված ու գրագետ անձ է։

Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում  է գրել  ՀՀ վարչապետին ու սպասում է որոշմանը։

Արսեն Աբրահամյանը Արթիկի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո 2016 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունիսի 1-ը  աշխատել է նախագահի վերահսկողական ծառայությունում, դրանից հետո պետական համակարգից դուրս է եկել ու  զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա մեզ փոխանցեց, որ զբաղվում է փորձագիտական ծառայությամբ։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930