Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի մեքենաներն ու նրա տիկնոջ «գանձերը»

Հունիս 15,2020 22:55

Երեկ Ազգային անվտանգության ծառայության՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարած խուզարկությունից կադրերում ցուցադրվեցին ոչ միայն նրա սիրելի կենդանիներին՝ առյուծներին, այլեւ, հավանաբար ոչ պակաս սիրելի թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն: ԱԱԾ կադրերում երեւացին երկու տասնյակից ավելի ավտոմեքենաներ:

Ինքը՝ Ծառուկյանը, 2019 թվականին, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հայտարարագրել է ընդամենը 14 մարդատար ավտոմեքենա: Այսպես՝ Ծառուկյանը հայտարարագրել է մեկ BMW մակնիշի ավտոմեքենա, որի թողարկման տարեթիվը 2002 է, հինգ հատ TOYOTA, որոնցից երկուսը՝ 2012 թվականի արտադրության են, դրանք գնել է նախորդ տարի, TOYOTA- ներից մեկն էլ 2004 թվականի արտադրության են, մյուսը՝ 2014, մեկն էլ՝ 2015 թվականին թողարկված, որը գնել է 2018 թվականին:

Ծառուկյանի հայտարարագրած մյուս ավտոմեքենաներն են՝ JEEP (այսպես է լրացված հայտարարագրում)՝ 2006 թվականի, երկու հատ ROLLS-ROYCE՝ 2008 եւ 2007 թվականների արտադրության: Այս ավտոմեքենանները նա ձեռք է բերել 2008 եւ 2009 թվականներին: Նրա մյուս թանկարժեք ավտոմեքենաների հավաքածում կա նաեւ 2016 թվականի թողարկած BENTLEY, որը ձեռք է բերել 2019 թվականին: Հավաքածուի մյուս մեքենաներն են՝ NISSAN -2006 թվականի արտադրության, RANGE ROVER՝ 2007 թվականի, MERCEDES-BENZ՝ 2016 թվականի արտադրության:

Ծառուկյանին փոխկապակցված անձինք՝ ընտանիքի անդամները, որոնք հայտարարագիր են ներկայացրել՝ կինն է եւ երեք երեխաներն են, նրանցից երկուսը՝ որդիները, հայտարարագիրը ներկայացնելու ժամանակահատվածում ներկայացված են անչափահաս: Որդիներից մեկի՝ Նվեր Ծառուկյանի անվամբ հայտարարագրված է մեկ հատ MERCEDES-BENZ ավտոմեքենա՝ 2019 թվականի արտադրության, իսկ մյուս զավակների անունով ավտոմեքենա չկա հայտարարագրված:

Գագիկ Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի անունով էլ անցյալ տարվա հայտարարագրում, որեւէ տրանսպորտային միջոց գրանցված չէ:

Տիկին Ծառուկյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, բայց զարդերի ցանկն ու դրանց արժեքներին ծանոթանալով, տպավորություն է, թե տիկին Ծառուկյանը հեքիաթներում մեզ հանդիպող գանձերի տիրուհին է: Ջավահիր Ծառուկյանի ամենաէժան զարդը 25 հազար դոլարանոց զարդն է:

Տիկին Ջավահիրի թանկարժեք զարդերի ցանկը սկսվում է ադամանդե քարերով ոսկե մատանիով՝ 250 հազար դոլար արժեքով, այն, ըստ հայտարարագրի, ձեռք է բերվել 1998 թվականին: Ադամանդե քարերով մեկ այլ ոսկե մատանու արժեքը՝ 300 հազար դոլար է, մյուսը՝ 500 հազար դոլար, մեկ ուրիշը՝ 700 հազար դոլար: Տիկին Ջավաֆիրը հայտարարագրել է ոսկե վնզոց՝ ադամանդե քարերով՝ 1 միլիոն 610 հազար դոլար արժողությամբ: Նաեւ հայտարարագրել է 8,5 միլիոն դրամանոց սպասք, ոսկե ժամացույց՝ 56 հազար դոլարանոց:

Ջավահիր Ծառուկյանի հայտարարագրած 31 տողով ներկայացված զարդերի ամբողջական ցանկը՝ լուսանկարներում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930