Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Հուլիս 04,2020 14:08

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկի Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի նկատմամբ հարուցված վթարի փաստով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ գործը դատարան մուտքագրվել է երեկ՝ հուլիսի 3-ին, և մակագրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին:

Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն փաստով, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի դիմացի հատվածում 1-ին երթևեկելի գոտով, ապա 2-րդ երթևեկելի գոտով 15-20 կմժ արագությամբ կատարել է հետընթաց և ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Արմինե Յուրիկի Կիրակոսյանին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որոնք մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս են պատճառել:

Մեղսագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իվան Աղազարյանի նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031