Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս ամսին Արսեն Թորոսյանն ունեցել է 60 տոկոս վարկանիշ. Սամվել Մանուկյան

Օգոստոս 27,2020 15:12

Սույն թվականի հունիս ամսվա տվյալներով՝ ՀՀ առողջապահության նախարար, այժմ վարչապետի որոշմամբ արձակուրդում գտնվող Արսեն Թորոսյանը 60 տոկոս վարկանիշ է ունեցել բնակչության շրջանում: Այս ցուցանիշն այսօր հրապարակեց սոցիոլոգ Սամվել Մանուկյանը՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած՝ «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյո՞ք այն բխում է քաղաքացիների շահերից» քննարկման ժամանակ: Այս տվյալը  ստացվել է հունիս ամսին անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում: Ըստ բանախոսի, վերջին 5-10 տարիների ընթացքում հանրապետությունում ոչ մի պաշտոնյա նման բարձր ցուցանիշ չի ունեցել:

Անդրադառնալով COVID 19-ի համավարակի ժամանակ բնակչության սպասումներին՝ սոցիոլոգը, հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, հայտարարում է, որ, ընդհանուր առմամբ, բնակչության շրջանում դեռևս կա իշխանությունների հանդեպ վստահության որոշակի պաշար, չնայած այն հանգամանքին, որ համակարգային խնդիրների լուծման տեսակետից զգացվում է կառավարության անփորձ լինելը։ Ըստ այդմ, հարցվածների 30 տոկոսը պատրաստ է ևս վեց ամիս երկրում ընթացող գործընթացներն ընդունելի համարել, հարցվածների 20 տոկոսը այդպիսի դիրքորոշում կունենա ևս մեկ տարի, իսկ 20 տոկոսը՝ 1,5 տարի: Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ դրական է համարում համավարակի պայքարի դեմ կառավարության քայլերը, 30 տոկոսն ասել են, որ տարատեսակ ձեւերով օգտվել են այդ ծրագրերից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական փորձով է համոզվել, որ կառավարության վարած քաղաքականությունը թույլ է  եւ ոչ հասցեական: Նա, մասնավորաբար, նշեց, եթե անձամբ բախված չլիներ խնդրի հետ, որ պետությունը որեւէ օժանդակություն չի ցուցաբերում տնային պայմաններում բուժում ստացող հիվանդներին, կկարծեր, թե նման կարգի բոլոր խոսակցությունները զուտ բամբասանք են: Ի դեպ, խնդիրն ինքը դիտարկում է ոչ թե զուտ նյութական, այլ բարոյական հարթությունում. «Այս ամիսներին շատ է խոսվել, թե ինչ կարող են ակնկալել մարդիկ, որոնք համավարակից չեն խուսափել: Եթե ինքս այդ վիճակում չլինեի, կասեի, որ նման խոսակցությունները քաղաքականացված են, սակայն ինքս անցել եմ դրա միջով ու կարող եմ ասել՝ զրո ուշադրություն: Եվ այն գումարները, որ ասում են, թե տրամադրվում են՝ ճիշտ հակառակը՝ ես եմ այդքան գումար ծախսել: Հարցը նաև բարոյական կողմ ունի, մենք ուզում ենք հասկանալ՝ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է հավակնել այդ պետական աջակցությանը, թե դա միայն  պրոպագանդա է»: Նրա գնահատմամբ՝ համավարակի այս ողջ իրավիճակը հստակ ցուցիչ է՝ արդյոք մենք կարո՞ղ ենք հաղթահարել ոչ միայն այս խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ, որ ծառացած են երկրի առջև:
Այլ մանրամասները՝ տեսանյութում .

《Հանուն սոցիալական արդարության》 կուսակցության քննարկումը 《Պետական քաղաքականությունը համավարակի ժամանակ》

Gepostet von Arman Ghukasyan am Donnerstag, 27. August 2020

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31