ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պնդում է, որ Շահումյանի շրջանին վերաբերող իր հայտարարությունները մամուլում փոխանցվել են համատեքստից կտրված եւ ոչ ճիշտ:
Սեպտեմբերի 1-ին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, Սամվել Բաբայանն ասել է, որ դեմ է Շահումյանի շրջանը ազատագրելուն:
Այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, Սամվել Բաբայանը պարզաբանեց, որ իրեն ասել էին, թե հանդիպումը երիտասարդների հետ է, ինքն էլ բաց խոսել է: Հետո պարզվել է, որ հանդիպմանը նաեւ լրագրողներ են ներկա եղել եւ իր պնդմամբ, տարբեր կուսակցական պատկանելիություն ունեցող լրատվամիջոցներ իրենց նպատակահարմարությամբ են փոխանցել իր ասածները:
«Խնդիրը հետեւյալն է՝ ինձ հարց են տվել ռազմական ոլորտի մասին, ես ասել եմ, որ իմ կարծիքով՝ ոչ թե պետության, եթե ինձ ընտրություն տան Կիրովաբադի շրջանը գրավել, թե Լենքորանը, ես կընտրեմ Լենքորանը: Նախ, այդ դեպքում, մենք սահման չենք մեծացնում, նաեւ տնտեսապես շահավետ է: Սա է ամբողջ իմաստը, որ ասում են՝ իբր պարոն Բաբայանը դեմ է Շահումյանի շրջանն ազատագրելուն: Բայց դա ընդամենը խոսակցություն է եղել երիտասարդի հետ: 1993 թվականին փետով ծեծում էինք, չէինք կարողանում շահումյանցիներին հավաքեինք, որ գնային իրենց շրջանում նստեին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































