Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսավանի դպրոցի պատերն առաստաղից հեռացել են, մի պատը փլվել է (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 09,2020 16:35 Share

Այս լուսանկարները ներկայացնում են Արարատի մարզի Սիսավան գյուղի դպրոցը, որը 40 եւ ավելի տարիներ չի վերանորոգվել:

Շենքի երկաթբետոնե կոնստրուկցիաներն այնպես են իրարից հեռացել, որ անգամ անզեն աչքով ճեղքերը դրսից երեւում են: Որոշ տեղերում պատերն առաստաղից հեռացել են, տարիներ առաջ էլ դասարաններն իրար միացնող մի պատ է քանդվել:

Ի դեպ, 1988-ին, երբ երկրում պարետային ժամ էր սահմանվել, 4 ամսով այս դպրոցի մարզադահլիճում էր տեղակայվել խորհրդային բանակի շրջանային կայազորը: Զինվորներն իբրեւ վառելիք օգտագործել էին դպրոցի գույքն ու մանրահատակը:

Aravot.am-ը Սիսավանի դպրոցի ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Արարատի մարզպետարանից: Մարզպետի խորհրդական Լիլիթ Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մարզի այն դպրոցները, որոնք ունեն շենքային բարելավման խնդիրներ, բոլորը ներառված են միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Սակայն, առաջնահերթությունը տրվելու է ըստ շենքերի վթարայնության աստիճանի: Սիսավան համայնքի դպրոցն էլ այդ ցանկի մեջ է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930