Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կատարվել է ուսումնական հաստատությունների 956 աշխատակցի COVID-19-ի ՊՇՌ հետազոտություն

Սեպտեմբեր 11,2020 22:45

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հաստատություններին կցված թվով 15 ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ հետազոտություններ:

Սեպտեմբերի 3-ից մինչև 11-ը ներառյալ 956 մարդ ենթարկվել է թեստավորման:

Հիգիենիկ հակահամաճարակային բաժնի համաճարակաբանների կողմից ուսումնական հաստատության բուժքույրերի շրջանում կազմակերպվել են դասընթացներ՝ նմուշառման, անհատական պաշտպանության միջոցների կիրառման, ձեռքերի հիգիենայի, շնչառական էթիկայի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։

Նմուշառման գործընթացը կազմակերպվել և իրականացվել է դպրոցի բուժկետերում՝ վարակի հսկողության կանոնների խստիվ պահպանմամբ՝ անհատական պաշտպանության միջոցների օգտագործման կարգին համապատասխան, ինչպես նաև ախտահանիչ միջոցների պատշաճ օգտագործմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930