Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում մահապատժի են ենթարկել ըմբշամարտի չեմպիոնին

Սեպտեմբեր 12,2020 21:21

Իրանում մահապատժի է ենթարկվել հունահռոեմական ոճի ըմբիշ, երկրի չեմպիոն՝ Նավիդ Աֆքարին:

«Իրանցի ցուցարար Նավիդ Աֆքարիի մահվան դատավճիռն այսօր գործադրվեց: Նա երկրի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ էր և մեղադրվում էր թանկացումների դեմ ցույցերի ժամանակ՝ ոստիկան սպանելու համար: Նրա երկու եղբայրը ևս դատապարտվեցին 27 և 54 տարվա բանտարկության:

Փորձագետների կարծիքով Աֆքարիի մահապատիժը Շիրազ քաղաքի բանտում գործադրվել է շատ հապճեպ, քանի որ քաղաքի մի շարք ազդեցիկ դեմքեր փորձում էին սպանված ոստիկանի հարազատների ներողամտությունը խնդրել: Իսլամի օրենքով միայն սպանվածի հարազատն իրավունք ունի մեղադրյալին մահապատժից փրկել:

Տասնյակ հազար իրանցիներ, արտասահմանցիներ և անգամ Միջազգային օլիմպիական կոմիտեն Իրանի իսլամական պետության խնդրել էին վերանայել Նավիդ Աֆքարիի մահապատիժը: Վերջինս չէր ընդունում ոստիկան սպանելու մեղադրանքը», հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր՝ Տիգրան Դավուդյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930