Լրահոս
Օրվա լրահոսը

Վերիշենը խմելու ջուր կունենան

Սեպտեմբեր 15,2020 19:11

Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում խմելու ջրի խնդիրը լուծվում է։

Վերիշենի խմելու ջրի հարցը համայնքի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն էր: Բնակավայրի ծորակներից հոսող ջրի որակը ռիսկային է բնակչության առողջության ու տարատեսակ հիվանդությունների բռնկումների համար, ուստի գործադրվել են հնարավոր ջանքեր՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ջրահավաքների և սնուցող ջրագծի կառուցման աշխատանքները։ Կկառուցվեն ջրահավաք 4 կապտաժներ։ Անց է կացվելու 5500 գծմ ջրագիծ։ Կատարվող աշխատանքների արդյունքում բնական աղբյուրներից բնակավայր մղվող ջրի քանակը կավելանա, կենսական նշանակության խնդրի լուծման, ջրօգտագործման հարցը կկարգավորվի։ Շինաշխատանքներն իրականացնում է Անապակ-2 ԱԿ-ն:

«Թեև տարվա ընթացքում բազմաթիվ  զբոսաշրջիկներ են գալիս Վերիշեն բնակավայր, սակայն ջրի պատճառով՝ ենթակառուցվածքները չեն զարգանում։ Բնակավայրում զբոսաշրջության ոլորտը սպասարկող ծառայությունները թույլ են զարգացած, մինչդեռ Գորիս եկող զբոսաշրջիկների հսկայական հոսքը նաև դեպի Վերիշեն  բնակավայր է։ Ուստի խմելու ջրի հարցի լուծման արդյունքում, բնակավայրում տնտեսական աշխուժություն կլինի»,-նշել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Վերիշենում  հիմնանորոգվում են նաև բնակավայրի մշակույթի տան հարակից տարածքները, մշակույթի տանը ստեղծվում է արվեստների կենտրոն: Մշակույթի տան հարակից տարածքում է գտնվում 4-րդ դարի եկեղեցի՝ կառուցված հեթանոսական տաճարի վրա և այլ արժեքավոր մշակութային ժառանգություններ, որոնք բազմաթիվ զբոսաշրջիկներ են բերում բնակավայր։

Գորիսի համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930