Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի իշխանության օրոք հողերը հանձնելու դեմ պայքարած ու բռնության ենթարկված Մենուա Հովսեփյանը հաշտ է ՔՊ-ի հետ դաշինք կազմելու հետ. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 11,2026 14:45 Share

Գորիսի նախկին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, ով այժմ Գորիսի ավագանու անդամ է, ևս կմասնակցի Գորիսում առաջիկա ընտրություններին։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հովսեփյանը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու է Առուշ Առուշանյանի թիմի հետ։ Հարցին՝ հաշտ է այն մտքի հետ, որ ՔՊ-ի հետ է դաշինքը լինելու՝ նկատի ունենալով, որ նախկինում իրենք քննադատում էին իշխանություններին, քրեական հետապնդումներ էր իրականացվել իր նկատմամբ, ընդհուպ՝ խոշտանգել էին իրեն իրավապահները, Հովսեփյանը պատասխանեց․ «Համագործակցությունն առաջին հերթին ի շահ համայնքի է և համայնքի բարօրության համար է, քաղաքական կուրսի որոշման հարց կայացնողն Առուշանյանն է, միանշանակ, եթե համայնքը զարգանում է, ապա ինչու պետք է դեմ լինեմ։ Եթե որոշումը կայացրել եմ, ապա նշանակում է՝ դեմ չեմ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930