Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ների ու այլ սարքավորումների կորուստ». Արծրուն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 27,2020 21:30

«Այս պահին էլ մարտերը դեռ շարունակվում են»,- քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց՝ ճշտված տեղեկություններով հստակ է այն, որ հակառակորդն ունի զգալի կորուստներ և մանրամասնեց. «Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ներ ու այլ սարքավորումներ»:

Նա նշեց, որ մեր կորուստների մասին առաջիկայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ. «Մոտ 100 վիրավորներից, որ կրել են հայկական բանակի զորամիավորումները, տասը զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է, գտնվում եմ մեր տարբեր հոսպիտալային օղակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930