Ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ ռուսական կողմը սկսել է ակտիվորեն կիրառել «Գերբերա Սիքեր» փոքր ԱԹՍ-ներ, որոնք համալրված են տեսախցիկներով և կառավարման ու նավիգացիայի համակարգերով։
Դրանք նախատեսված են ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային գործողությունների համար։
ԱԹՍ-ները կարող են իրական ժամանակում փոխանցել տեսանյութ և տվյալներ, իսկ այլ անօդաչուները՝ օգտագործել որպես կապի վերահաղորդիչներ։
«Գերբերա» ԱԹՍ-ները սկզբում հիմնականում կիրառվում էին որպես էժան կեղծ թիրախներ, սակայն հետագայում վերածվել են բազմաֆունկցիոնալ հարթակի։
Կարդացեք նաև
Հուլիսի 25-ին «Գերբերա Սիքեր»-ի կիրառություն է արձանագրվել Սումիի մարզի Կրոլևեց քաղաքում պահեստի վրա հարձակման ժամանակ։
«Հենակետ»


















































