Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանու մոտ տասն անդամներ զորակոչվել են կամ կամավորագրվել

Սեպտեմբեր 29,2020 23:51 Share
Աջակցեք aravot.am-ին
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել.
«Երեւանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։
Ասում են, Միքայել Մանրիկյանն ու Մարկոս Հարությունյանն արդեն սկսել են գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները 🙂 🙂 🙂 : Ընդ որում,

Արսեն Շուր Կարապետյանն առաջարկում է դրանց տեղում նորմալ, ճաշակով public place-եր ձեւավորել։
Պինդ կացեք, թանկագին պարոնայք, մի քանի օրից ավագանու նիստ ունենք։
Հ. Գ. կարծում եմ, հետգրությունը ավելորդ չէ։ Սիրելիներս, Ավագանու անդամները, այո մեկնել են առաջնագիծ։ Բայց մնացած տեքստը, ինչպես կարելի է կռահել, կատակով է գրված, ինչի մասին վկայում է այս 🙂 զմայլիկը»:
Ավելի վաղ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրել էր.

Պատիվ ունենք հայտնել, որ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամներից արդեն հինգ կամավոր մեկնել են առաջնագիծ:

1. Արսեն Կարապետյան
2. Վազգեն Դարբինյան
3. Ասքանազ Աբրահամյան
4. Էռնեստ Ավանեսով
5. Պավել Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: